Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսն ահազանգ է հնչեցնում

Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսն ահազանգ է հնչեցնում
30.11.2015 | 09:57

Ռուսաստանում գործող թուրքական բիզնեսի ասոցիացիաներն ահազանգում են ռուսական Սու-24-ի վրա թուրքական կործանիչների հարձակումից հետո՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք այժմ շատ ազդանշաններ ենք ստանում տարբեր թուրքական հասարակական կազմակերպություններից՝ այստեղ աշխատող թուրքական բիզնեսի ասոցիացիաներից, որոնք ահազանգում են։ Նրանք նույնպես չեն կարող իրենց համար պատասխան գտնել՝ ինչո՞ւ Էրդողանն արեց դա»,- ասել է Պեսկովը ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: Խոսնակը նշել է, որ սադրանքը չի բխել ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ անգամ Թուրքիայի շահերից:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ